Բժիշկ: Բժշկական և առողջապահական ամսաթերթ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսաթերթ Բնօրինակի անվանում՝  Բժիշկ: Բժշկական եւ առողջապահական ամսաթերթ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Բժիշկ: Բժշկական եւ առողջապահական ամսաթերթ, տէր եւ տնօրէն տօքթ. Վահան Ղազարեան.թիւ 9. - Կ. Պոլիս, 1912, տպարան Օ. Արզուման: Շապիկը բաց մոխրականաչավուն երանգով թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, վերջին կազմերեսին՝ հրատարակչի ազդագիրը: Սույն համարի էջագրությունը սկսվում է էջ 193-ից, որի վերևի լուսանցքում՝ ձախից, կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը, իսկ վերևի մասում՝ հրատարակչի մանուշակագույն կնիքը: Կազմերեսները խունացած և մասամբ մաշված են: Կազմող՝  տնօրեն` Վահան Ղազարյան Էջ՝  193-216 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1912 Լայնություն (սմ)՝  19 Երկարություն (սմ)՝  26,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/1039-5