Բանտ աշտարակում: Մ.Մետերլինկի «Մալեn արքայադուստրը» պիեսի ձևավորման էսքիզ:

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Կինո-թատերական ձեւավորումներ/էսքիզներ Տեսակ/ժանր՝  Կինո-թատերական դեկորի/տեսարանի էսքիզ Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Բարձր մռայլ սրահ է՝ կառուցված խոշոր, մոխրականաչավուն շաղախով, տձև մուգ շագանակագույն քարե կտորներից: Ձախից նեղ կամարաձև մուտք է, վառ լույսի շերտագիծ, երեք լայն աստիճաններ, որոնք տանում են ցածր կողպեքով և փականով, սև շագանակագույն կամարաձև դռան մոտ: Ավելի աջ նեղ ոլորոապտույտ աստիճան է, որի վրա աշտարակից ընկնում է թանձր ստվերներ: Խավար լույսի ներքո հազիվ նշմարվող բարձրահասակ կնոջ ֆիգուր է ամբողջ հասակով մեկ՝ երկար հագուստով՝ մուգ կապույտ, մանր ոսկեգույն զարդով և լայն շագանակագույն գոտիով, օքրայագույն երկարաթևք վերնաշապիկով: Դեմքը և վարսերը թաքնված են գլխանոցի տակ: Ձախ ձեռքով թեթևակի բարձրացրել է շրջազգեստի փեշը, աջով բռնվել է պատից: Վերևում աղյուսե կամարի մի մասն է և գերաններ: Հեղինակ՝  Նիկոլայ Կոնստանտինովիչ Ռերիխ (1874-1947) Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ 260