«Բանվոր»-67 /17.352/., «Չարենցը եղել է Լենինականում» Չարենց 90-էջ`3-րդ

«Բանվոր»-67 /17.352/., «Չարենցը եղել է Լենինականում» Չարենց 90-էջ`3-րդ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Հոդվածագիր Գ. Կարապետյանը մեջբերում է արել անվանի գրող Մկրտիչ Արմենի նկարչուհի Ռեգինա Ղազարյանի հուշերից` Չարենցի Լենինական այցելությունների մասին, իսկ Արիստակես Սահրադյանի հուշից տեղեկացնում է, որ Չարենցը Lենինական է մեկնել նաեվ կնոջ` Արփենիկ Տեր- Աստվածատրյանի հետ եվ կարդացել դասախոսություն հայ գրականության մասին: Մ. Արմենի հուշերից տեղեկանում ենք, որ Չարենցը Լենինականում 1925թ. դեկտեմբերի 20-ին «Լուսբաժնի դահլիճում տվեց դասախոսություն «Հայաստանի պրոլետգրականության ուղիների մասին» թեմայով: Քաղաքի աշխատավորները ցնծությամբ են ընդունել Չարենցին: Շատ զբաղված լինելու պատճառով նա հանդիպում է ունեցել միայն Պոլիգոնի որբ պատանիների հետ, որի մասին պատմել է Խաչիկ Դաշտենցը: Որբերի հետ նստած են եղել պատանի նկարիչներ Լ. Տոնականյանը եվ Վ. Կարապետյանը: Նրանք նկարել են Չարենցին դասախոսություն կարդալու պահին: Ե. Չարենցի ծննդյան 90-ամյակի օրերին քաղաքը նոււյնպես կարող է հպարտանալ, որ մեծ բանաստեղծը հետաքրքրվել է, սիրել ու չափածո տողեր նվիրել լենինականին,- ավարտում է իր խոսքը հոդվածագիրը: Առաջին էջի վերին եզրի մոտ ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ, տպագիր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1987, մարտի 21 Չափս՝  60 x 42 սմ Տպարան՝  ՀՍՍՀ Հրատպետկոմի Լենինականի Գ.Հանեսօղլյանի անվան 4 տպ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  4220 Հիմնական հաշվառանիշ՝  Հֆ 6465