Բաճկոն–ելակ

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Տղամարդու հանդերձանք Տեսակ/ժանր՝  Ելակ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարճ, անթև զգեստ է՝ թևատակերի խոր փորվածքով։ Ունի նեղ ու կանգուն օձիք։ Առջևում երկփեղկանի է, ուղղաձիգ բացվածքով, որը վերից վար ամրանում է դեղնագույն մետաքսից հյուսածո 18 հատ կոճակ–օղերով։ Առաջամասւ մուգ կապույտ գույնի մահուդյա կտորից է։ Փեշի երկու կողմերում տեղադրված են մեկական ներդիր գրպան, որոնց եզրերը զարդարված են ոսկեթելի ձևավոր երիզով։ Առաջամասի բացվածքի եզրերը ճոխ ոսկեթել ասեղնագործությամբ և ոսկեթել նեղ ժապավենով են հարդարված։ Երկարություն (սմ)՝  50 Նյութը՝  մահուդ, ոսկեթել, բամբակ, թավիշ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ախալցխա Հայտնաբերման վայրը՝  Ախալցխա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. վերջ Ուսի լայնություն (սմ)՝  32 Հայտնաբերման ժամանակը՝  20.09.1986թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6639/5 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2951