Բահով այգեպանը

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Քանդակ Տեսակ/ժանր՝  Մանր պլաստիկա Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է երիտասարդ տղամարդ՝ ամբողջ հասակով կանգնած, կիսաշրջված, թեթևակի առաջ թեքված, ցած իջեցրած ձախ ձեռքում պահում է բահի մաքոքը, աջ ձեռքը առաջ բերած և ծալված է արմնկի հատվածում և պահում է խնձոր: Հագին է երկար սպիտակ կարմիր զարդով առանց օձիքի, երկարթև շապիկ է, որը գոտևորված է գոտկատեղի հատվածում և իջացված է լայն, բաց երկնագույն տաբատի վրա, ոտքերին սրածայր, սպիտակ-սև կոշիկներ են: Գլուխը կարճ մազերով է, թեթևակի առաջ է ձգված, մուգ երանգի աչքերը լարված հայացքով նայում են դեպի անորոշություն, այտերին վառ վարդագույն կարմրաություն է: Ֆիգուրը տեղադրված է ցածր, շագանակագույն, կարմիր, կանաչ անորոշ ձևի հիմքի վրա: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ռուսաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1850-1860 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-311