Բաժակ՝ արքայազն Ալեքսանդր Նիկոլաևիչի պատկերով

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Սեղանի սպասք Տեսակ/ժանր՝  Բաժակ Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Բաժակ է ուղղանկյուն գլանաձև հարթ նստուկով, կապույտ թափանցիկ ապակուց, վերևի հատվածում եզրավորված լայն, իսկ ստորին հատվածում նեղ ոսկե ժապավենով, որը սահուն անցնում է ոսկե նեղ շրջանակի, որը գոտևորում է մոխրագույն, կաթնագույն երանգի քառակուսի հատած անկյուններով դաշտը, որը զարդարված է բուսական ոճավորված նախշերով, պուտիների ֆիգուրներով, որոնք նստած են ճոխ շրջանակի վրա, որը եզրավորում է դրոշակների, ճյուղերի դափնե պսակների և կայերական թագի ֆոնի վրա սպիտակ մոխրագույն ձևավոր օվալի մեջ պատկերված արքայազն Ալեքսանդր Նիկոլաևիչի կիսադեմը, մինչև գոտկատեղ, զինվորական համազգեստով /կիսադեմը ձախից է արված/: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ռուսաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1850-1860 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-278