Բազկաթոռ՝ Արամ Խաչատրյանի անձնական իրերից

Թեմա՝  Կահավորանք Ենթաթեմա՝  Գրասենյակային կահույք Տեսակ/ժանր՝  Աթոռ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Բազկաթոռը պատկանել է Ա.Խաչատրյանին: Այն պատրաստված է ամուր տեսակի շագանակագույն փայտից և պատված է լաքով: Բազրիքները ամրացված են նստատեղի շրջանակին: Բազկաթոռի ետնամասը բաց է, եզրերը ձևավոր փորագրված են թերթիկների տեսքով: Նստատեղը փափուկ է, դարչնագույն, գործվածքով պաստառապատված: Առջևի հատվածի հենակները կլորավուն են՝ ներքևի անկյուններից ռելիեֆային կցորդով: Առջևի ոտքերը կորությամբ իջնում են դեպի ներքև և ստանում են առյուծի թաթի տեսք: Հետևի ոտքերը ուղիղ են: Բերված է Ա.Խաչատրյանի Սնիգիրի մերձմոսկովյան ամառանոցից: Լայնություն (սմ)՝  46 Երկարություն (սմ)՝  53 Բարձրություն (սմ)՝  88 Նյութը՝  փայտ, պաստառային գործվածք Ստեղծման/Արտադրման վայրը՝  ԳԴՀ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1954թ. Նվիրատու՝  Կոմպոզիտորի որդի՝ Կարեն Խաչատրյան (1979թ.) Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  117 Բաժնեհաշվառանիշ՝  ЛВД - 103