Բազկաթոռ

Թեմա՝  Կահավորանք Ենթաթեմա՝  Գրասենյակային կահույք Տեսակ/ժանր՝  Աթոռ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Բազկաթոռ բանաստեղծի հյուրասենյակի կահույքի հավաքածուից, հղկված, կարմրափայտի նմանությամբ, երկու հատ: Նստատեղերը երկրաչափական սեղանի նման, անյկունները՝ կլորավուն, հյուսկեն ծղոտից: Պահպանվել է միայն մի աթոռի ծղոտե նստատեղը: Ոտքերը և հենակները կլոր ճկված փայտից: Ոտքերը ներքևի մասում ավելի բարակ են և առաջ թեքված: Հենակները մոտ են նստատեղին և ներսի կողմից ամրացված են չորս ոտիկներով: ՈՒնի բազկակալներ, որոնք մի կողմով ամրացված են թիկնակին, մյուս կողմով՝ նստատեղի կողին: Բազկակալի վրա ամրացված է վրադիր երկարավուն տախտակ, զարդարված գծավոր պարզեցված նախշերով: Թիկնակները զարդարված են վերևի մասում կտրված, հովհարաձև բացված տերևների նման ոճավորված յոթ շրիշակներով: Շրիշակների վրա նեղ փողրակներ և օղակներ են, ներկված բրոնզով: Հովհարները նստած են զուգափայտերի վրա, վերևում հենվում են 2 սմ հաստությամբ գոգավոր, հորիզոնական ցողունով ջրաշուշանի փորագիր նկարով տախտակի վրա, որը պատված է բրոնզով: Այս նկարը կրկնվում է բոլոր թիկնակների վրա և ոտքերի վրա՝ ավելի պարզեցված: Ցուցադրվում է հյուրասենյակում: Ձեռք է բերված բանաստեղծի ընտանիքից: Ակտ N 96, 25/XII-1963 թ.: Լայնություն (սմ)՝  նստատեղի` 44 Երկարություն (սմ)՝  նստատեղի` 47 Բարձրություն (սմ)՝  91,5 Նյութը՝  փայտ, ծղոտ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  անհայտ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  475/5 - 6 Բաժնեհաշվառանիշ՝  ՀԲ 503 - 504