«Արփենիկ Չարենցի հիշատակին»

«Արփենիկ Չարենցի հիշատակին»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տեսա-ձայնային միջոցներ, սարքավորումներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Հաղորդման սցենարի հեղինակ` Արփեն Մովսիսյան, օպերատոր` Վահան Կարապետյան: Սեղմասկավառակում Արփեն Մովսիսյան-Արփենիկ Չարենց հարցազրույցն է` Հայաստանում քրստոնեության հաստատման 1700-ամյակի առիթով, Արփենիկ Չարենցի խոսքը` հոր` Եղիշե Չարենցի մասին, խոհերը չարենցյան աղոթքների շուրջ: Արփենիկը էքսկուրս է կատարում աղոթքի էության մասին` ներկայացնելով նաեւ Պողոս արքեպիսկոպոս Ադրիանապոլսեց խոսքը առ աղոթք եւ այլն: Սեղմասկավառակի «Վերջերգ»-ը հուշ է Արփենիկ Չարենցի հոգեհանգստին: 2008թ-ի փետրվարի 12-ին 76 տարեկան հասակում կյանքից հեռացավ Ե. Չարենցի սիրելի դուստ Արփենիկը: Հնչում է Արփեն Մովսիսյանի խոսքը «Արփենիկ Չարենցը մահվան հետ հաշտ հեռացավ:.../մահվան վերջին օրերին նա զրուցել է Նվարդ Տերյանի հոգու հետ. մեծերի դուստրերը կարծես ժամադրություն ունեին: Մի սպասում էլ է ունեցել Արփենիկը, բարձրաձայնել է. «Ադոկը, Ադոկը կայարանում է, գալիս է»:Վերին մի տեսիլքով ծիածանվեց այս կարոտի չարենցյան թովչանքը: Մի շիրիմ էլ ավելացավ քաղաքային պանթեոնում: Արփենիկը պահ տրվեց մայր հողին որպես չարենցյան մի ձեռագիր, որպես չարենցյան մատյանի մի էջ: Վերջին կադրերում` Արփենիկի շիրմի հողի օրհնման արարողությունն է: Շիրմի ներքո անշիրիմ հայորդու, դանթեական առասպելի բեկորն է, ողբերգությունն է, չարչարանքի ուղին, տեսարան թաղումից , վերջին կադրը` Անահիտ Չարենցը համբուրում է Արփենիկին:/ Հատված Արփենիկ Չարենցի ծննդյան 75-ամյակի արարողությունից` Վ. Կարապետյանի արխիվ/: Նյութը՝  սեղմասկավառակ DVD Ստեղծման/Արտադրման վայրը՝  Չարենցի տուն-թանգարան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  2001-2008 Չափս՝  տևողություն՝ 28 րոպե Նվիրատու՝  Արմեն Չարենցից Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 7856