Արփենիկ Չարենցը ծննդյան 70-ամյակի օրը՝ ելույթի պահին

Արփենիկ Չարենցը ծննդյան 70-ամյակի օրը՝ ելույթի պահին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Լուսանկար Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ամբիոնի մոտ ելույթ է ունենում Արփենիկ Չարենցը, կողքին՝ ՀԳՄ քարտուղար, բանաստեղծ Հովիկ Հովեյան, մյուս կողքին՝ ծաղկի զամբյուղ է: Արփենիկը սեւ, նախշազարդ վերնահագուստով է, վզի մոտ դեղնավուն ամրան-զարդով, մազերը մուգ շագանակագույն, երկար, ծոծրակի մոտ հավաքած, հայացքը հառել է հեռուն: Արփենիկ Չարենցը ծնվ. է 1932թ. հուլիսի 25-ին, Երեւանում: ՀԳՄ անդամ է, ծննդյան 75-ամյակի կապակցությամբ 2007թ.-ին պարգեւատրվել է «Գրական վաստակի համար» մեդալով: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  0 466 Հիմնական հաշվառանիշ՝  լ ՀՖ 7491