Արտաշիսյան սահմանաքար

Թեմա՝  Կառույցներ / ճարտարապետական նյութեր Ենթաթեմա՝  Կոթողներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Գեղարքունիքի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Երկայնաձիգ իրանն ունի ուղղանկյան, կոնաձև բաժանումներ: Ուղղանկյուն քառանկյունը վերևում եռակամար է՝ ցեմենտբետոնից մաքրած երկու ակոսներով:Աջակողմ կամարը վնասված է: Կողամասերը զանգվածեղ են, հարթ /21-22 սմ/:Ճակատամասում արամեագիրն է. «Արտաշես արքան, որդի Զարեհի, հողը բաժանեց»: Կոնաձև ելուստը աստիճանաբար հավաքված է վերջնամասում: Մոխրավուն է:Ամբողջական, լավ պահպանված: Հայտնաբերման վայրը՝  գ.Սարուխան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  Ք.ա II դարի I կես Նյութը՝  Բազալտ Լայնություն (սմ)՝  38 Բարձրություն (սմ)՝  140 Հաստություն (սմ)՝  21 Հայտնաբերման ժամանակը՝  14 հուլիսի 2001 թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  3585 Բաժնեհաշվառանիշ՝  ՀԲ 527