Արկ հրանոթի

Թեմա՝  Զենք Ենթաթեմա՝  Զինամթերք Տեսակ/ժանր՝  Արկ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Գնդաձև չուգունե արկ, դատարկամարմին, գործել է պայթյունով: Արկը գործ է ածվել 1826-1828 թթ. ռուս-պարսկական պատերազմի ժամանակ պարսիկների կողմից: Հայտնաբերվել է նախկին Կարբիտի գործարանի շրջակայքում և հանձնվել է Պետական պատմական թանգարանին քաղաքացի Սաֆարյանի կողմից, որը հետագայում հանձնվել է Երևանի պատմության թանգարանին: Շրջագծի երկարություն (սմ)՝  82 սմ Նյութը՝  Չուգուն Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ռուսաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դար Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 561