Արծիվ ժայռի վրա՝ հուշանվեր Ա. Խաչատրյանի անձնական իրերից

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Քանդակ Տեսակ/ժանր՝  Կլոր քանդակ/անիմալիստական քանդակ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Պատրաստված է սև գույնի ոսկորից: Արծիվը նստած է երեք առանձին իրար միացած ժայռերի վրա: Հուշանվերն ամբողջությամբ ամրացված է օվալաձև թիթեղիկին, որի վրա կա հայերեն լեզվով ընծայագիր. «Տաղանդավոր կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին՝ Լենինականի աշխատավորների կողմից ծննդյան 60-ամյակի կապակցությամբ, 1963թ., քաղաք Լենինական»: Մակետը պատրաստել է Լենինականի մսի կոմբինատի աշխատակից Ա.Ա.Մկրտչյանը: Հեղինակ՝  Լենինականի մսի կոմբինատի աշխատակից Ա.Ա.Մկրտչյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Լենինական Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1963թ. նոյեմբերի 13 Լայնություն (սմ)՝  8 Երկարություն (սմ)՝  12 Հաստություն (սմ)՝  0,6 Նվիրատու՝  Արամ Խաչատրյանի որդին` Կարեն Խաչատրյանը Նյութը՝  Պլաստմաս, ոսկոր Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  548 Բաժնեհաշվառանիշ՝  ЛВД-287