Ավտոռեֆերատ՝ գիտական աշխատանքի «Ա.Խաչատրյանի երաժշտությունը դրամատիկական թատրոնում»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ավտոռեֆերատ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճանի համար ատենախոսության ավտոռեֆերատ, որտեղ Է.Բարուտչևան քննարկում է հետևյալ հարցերը. դրամատիկական թատրոնում երաժշտության երկակիությունը, թատերական երաժշտության դերը, երաժշտության օգտագործումը թատրոնում 19-20-րդ դարերում: Այնուհետև հեղինակը անցնում է Ա.Խաչատրյանի թատրոնի համար գրված երաժշտությանը: Ուսումնասիրությունը բաղկացած է հետևյալ գլուխներից. Առաջին գլուխ - Նվիրված է Ա.Խաչատրյանի հայ դրամատուրգիայի դասականների պիեսների համար գրված երաժշտությանը: Երկրորդ գլուխ - Նվիրված է Մ.Լերմոնտովի «Դիմակահանդես» դրամայի և Բ.Լավրենյովի «Լերմոնտով» պիեսի համար գրված Ա.Խաչատրյանի երաժշտությանը: Երրորդ գլուխ - Արտասահմանյան դասականների պիեսների համար Ա.Խաչատրյանի գրած երաժշտության վերլուծություն: Չորրորդ գլուխ - Սովետական գրողների պիեսների համար Ա.Խաչատրյանի գրած երաժշտության վերլուծություն: Հինգերորդ գլուխ - Ընդհանուր օրինաչափությունների բացահայտում, արդյունքների ամփոփում: Նվիրատու՝  Է.Բարուտչևա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1966թ. Ստեղծման/Արտադրման վայրը՝  Լենինգրադ Հեղինակ՝  Էրա Բարուտչևա Նյութը՝  Թուղթ, տպագիր թերթ՝  8 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  1760 Բաժնեհաշվառանիշ՝  ПЛ-1887