«Ավանգարդ»   N 8  «Եղիշե Չարենցի նամակները»

«Ավանգարդ» N 8 «Եղիշե Չարենցի նամակները»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Խմբագիր՝ Լ. Խ. Մանուկյան 3-րդ էջում (սկիզբը՝N 7-ում) հոդվածագիրն անդրադառնում է Չարենցի նամակներին, պոետի և Ալ.Մյասիկյանի կապերին: Կուսակցական և պետական ականավոր գործիչը միաժամանակ խորաթափանց գրականագետ էր: 2-ի գործունեությունն էլ խարսխված էր մարքս-լենինյան աշխարհայացքի վրա: Մ.Մելքոնյանը ներկայացնում է մեկը մյուսի հանդեպ ունեցած վերաբերմունքը, կարծիքը և մեջբերում 1924թ. մարտի 8-ի Մյասնիկյանին հասցեագրված Չարենցի Նամակը: Ապա Հ.Սուրխաթյանին և Դ.Դեմիրճյանին՝ 1925թ. մայիսի 7-ին գրած նամակները, որոնցում Չարենցը հանդես է գալիս որպես խորզգա գիտնական, համարձակ իր դատողություններում: Ուշագրավ է Տ.Խաչվանքյանին գրած նամակը՝ Խ.Դաշտենցի գրքի տպագրության վերաբերյալ: Չարենցը շատ ուշադիր է եղել թարգմանիչների ընտրության հարցում: Նկատի ունենալով ռուս գրականության հզորությունը և ռուս ընթերցողի կուլտուրան, Չարենցը նամակագրություններում խորհրդակցել է թարգմանիչների ու հրատարակիչների հետ: Ներկայացվում է Ալ.Գատովին գրած Չաարենցի Նամակը: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  2145 645 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ5232