Ավ. Իսահակյանը հնդիկ գրող Կրիշան Չանդրի պատվին կազմակերպված հյուրասիրությանը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Խմբանկար Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ավ. Իսահակյանը հնդիկ գրող Կրիշան Չանդրի պատվին Գրողների տանը կազմակերպված հյուրասիրությանը: Ներկա են հիմնականում հայ գրողներ՝ Նաիրի Զարյանը, Վահրամ Ալազանը, Հմ. Սիրասը, Մովսես Արազին և ուրիշներ: Ավ.Իսահակյանը նկարված է ելույթի պահին, երևում է մինչև գոտկատեղը, երկու ձեռքը սեղանին: Հագին սև կոստյում է, ժիլետ, բաց գույնի վերնաշապիկ, մուգ փողկապ: Պիջակի լամբակին՝ «Կարմիր դրոշ» շքանշանը: Հեղինակ՝  Եղիազարյան Նյութը՝  Լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  18,5 Երկարություն (սմ)՝  12 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1956թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 6901