Աստղիկ Ղոնդախչյան եւ Մանուէլ Քէօսէեայան

Աստղիկ Ղոնդախչյան եւ Մանուէլ Քէօսէեայան

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Լուսանկար Բնօրինակի անվանում՝  Աստղիկ Ղոնդախչյան եւ Մանուէլ Քէօսէեայան Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Նկարվել են Աստղիկ Ղոնդախչյանի տանը /Նյու-Յորք/: Նկարի հակառակ երեսին խամրած մանիշակագույնով գրված է. «Աստղիկ Ղոնդախչեան Բաբլանեան եւ Մանուէլ Քէօսէեան, մայիս, 1988, Նիւ-Եորք»: Աստղիկ Ղոնդախչյան-Բաբլանյանը եւ Մանուէլ Քէօսէեանը կանգնած են, ժպտում են, ակնոցներով են: Ա.Ղոնդախչյանը գծավոր հագուստով է, սպիտակ գույնի գոտիով: Մանուէլ Քէօսէանը սպիտակ վերնաշապիկով է, մուգ գույնի փողկապով, ձեռքը գրպանում է: Աստղիկ Ղոնդախչյանը ալեխառն, կարճ մազերով է, բարեհամբույր դեմքով, նկատելի է վերին սպիտակ ատամնաշարը, երակներով արտահայտիչ աջ ձեռքը: Աստղիկ Ղոնդախչյանը ծնվել է 1898թ. Կարսում, մահացել է Նյու-յորքում: 1920-ին ամուսնացել է Ալեքսանդր Բաբլանյան գյուղատնտեսի հետ, մեկնել են Բուլղարիա, 1932-ին՝ Կահիրե, աշխատել է՝ երգի ու դաշնամուրի դասատու: 1952-ին արաբերենով հր. է երաժշտության 2 դասագիրք: 1964-ին ընտանիքով մեկնում են ԱՄՆ: 1977-ին վախճանվել է ամուսինը: Ունի 1 աղջիկ, 2 թոռնիկ: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  4474 276 Հիմնական հաշվառանիշ՝  լ ՀՖ 6741