Ա.Ս.Պուշկինի “Քարե հյուրը” պիեսի ձևավորման էսքիզ

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Կինո-թատերական ձեւավորումներ/էսքիզներ Տեսակ/ժանր՝  Կինո-թատերական դեկորի/տեսարանի էսքիզ Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Առաջին պլանում նկարիչը պատկերել է հողը՝ ծածկված զմրուխտ կանաչով: Ձախ կողմում հսկայական գորշ-կապտավուն շիրմաքար-սյունն է՝ խաչը գլխին: Միջին պլանին բարձր կապտա-կանաչ ծառերն են՝ երկարավուն կատարներով: Կենտրոնում՝ նրանց միջև, բարձր ուղղանկյուն կառույց է՝ տափակ տանիքով և պատուհանների երեք շերտ շարվածքով: Աջում երևում է տաճարի մասը՝ դուրս ցցված կենտրոնական նեֆով: Կառույցների տանիքներին երևում են անորոշ քանդակներ, ծառերի և շենքերի արանքներում երևում է վարդագույն երկինքը: Տեսարանի երկու կողմերում կարմիր-մանուշակա-դեղնա-կապույտ վարագույրներ են՝ կապված կենտրոնական մասում: Քսվածքը լայնածավալ է: Հեղինակ՝  Ալեքսանդր Նիկոլաևիչ Բենուա Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ- 298