Ասեղնագործության նմուշ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Ասեղնագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարված է բամբակյա սպիտակ ուղղանկյունաձև կտորից : Մի եզրին ամրացված է ասեղնագործ ժանյակի տասը տարբերակ: Կտորի վրա մեկ մեծ և երկու փոքր եռանկյունաձև պատկերներ են, որոնք ունեն ցանցկեն դաշտեր: Խոշոր եռանկյունու վրա ոճավորված կենաց ծառ է, կենտրոնի եռանկյունու վրա՝ խաչաձև հորինվածքներ, երրորդինը՝ սյուններով իրար միացած շեղանկյուններ: Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. առաջին կես Նյութը՝  բամբակ, մետաքս Լայնություն (սմ)՝  11 Երկարություն (սմ)՝  22.5 Նվիրատու՝  Երանուհի Գեթինգ-Հայդոստյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7010/167 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3085