Առաջին ձյուն

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Նկարի վրա պատկերված է գորշ դարչնագույն, մուգ կանաչ, կեղտոտ դեղին երանգներ ունեցող ոչ մեծ բլրակ, որի ձախ, փոքր-ինչ ուռած հատվածը ծածկած է առաջին, սակավ, գորշ սպիտակ, մոխրագույն-երկնագույն ձյունով: Բլրակի հետևում կան մի քանի մերկ, անտերև, ցածր թփեր, որոնք մուգ դեղին, դարչնագույն են, իսկ վերին մասում՝ նկարի միջին պլանում, կան մի քանի ծառեր, եղևնիներ, իսկ նրանց հետևում՝ նկարի աջ միջնամասում, ջրային ավազանի փոքր հատված է, որում արտացոլվում են ծառերի կատարները: Նկարի ձախ մասում երկու իրար կպած բարակ բներով ծառերի հետևում երևում է բաց կարմիր-նարնջագույնին մոտ պատերով տնակի մի հատվածը՝ կանաչ երկթեք կտուրով, մեկ փոքր պատուհանով: Միջին պլանում գտնվող ծառերի կատարները և տերևների մի մասը լուսավորված են արևի պայծառ լույսով, մնացած առարկաները լայն ստվերներ են փռում: Հեղինակ՝  Կրիմով Նիկոլայ Պետրովիչ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1917 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ -91