Ապարանջան

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Ձեռքի զարդ Տեսակ/ժանր՝  Ապարանջան Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կազմված է կիսակլոր երկու մասերից, որոնք միանում են ներդիր ձողով: Ապարանջանի երկու մասերն էլ նեղ շերտով են, որոնց վրա ամրացված են արծաթե նուրբ կարճ թելիկներով հյուսված, տերևաձև մեծ սադաֆներով և կվարցե քարերով հարդարված մեծ զարդ: Արծաթյա թելերի ծայրերը պատված են արծնով: Վարպետ՝  Է. Շաքարյան Նյութը՝  արծաթ, կվարց, սադափ, արծն Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1984թ. Քաշ (գր)՝  80.0 Հայտնաբերման ժամանակը՝  1984թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5876/1 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-638