Աշունը Կոկտեբելեում

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Ձախ անկյունում զառիվայր, սանդղավանդ մի բլուր է՝ հազիվ կանաչած սակավաթիվ ծառերով: Անկյունագծով դեպի խորքը տեղադրված է գյուղաքաղաքը մեկ հարկանի տներով, երկկողմանի կարմիր, վարդագույն տանիքներով, ոչ մեծ, սակավ պատուհաններով: Շինությունների կողքին սակավաթիվ ծառեր են պատկերված՝ դարչնագույնի և կանաչի մի քանի գծերով: Կենտրոնում՝ դեպի ծովը տանող լայն ճանապարհին, չորս մարդկային ֆիգուր կա, մի քանի բեռնատար ավտոմեքենա: Աջից խոշոր պլանով ծառեր կան և սակավաթիվ թփեր: Միջին հորիզոնագծին՝ հեռվում, ծովախորշի նեղ շերտ է՝արտացոլող ցածր երկինքը թեթև ամպերով: Ձախից կենտրոնում՝ ջրից այն կողմ, սարի երեք հարթ և զառիվար գագաթներ են կիսաթափանցիկ մշուշում, թեթև, գորշ, սպիտակ, մանուշակագույն ստվերներով: Հեղինակ՝  Լաբաս Ալեքսանդր Արկադևիչ 1900-1983 Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1954 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  Ժ- 27 ԿԱ ԿՊ-29