Աշնանային բնանկար: Բնանկար երեխայի հետ

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Առաջին պլանում մոխրագույն, շագանակագույն հիմքի վրա 3-4 ծառեր են ուղիղ հաստ մոխրագույն, շագանակագույն ծառաբներով և նոսր ոլորված մոխրագույն, կանաչ, շագանակագույն գագաթներով, ցածրիկ խիտ կանաչ թփերով: Նրանց միջև ձախից՝ աղջկա ֆիգուր է ամբողջ հասակով ֆրոնտալ դիրքով, երկարաթևք, կարմիր զգեստով, սև կոշիկներով և կարմիր գլխարկով/?/: Ծառերի հետևում հետևի պլանում ձախից փոքր միահարկ մոխրագույն, սպիտակ տնակ է թեք կանաչ, բաց մանուշակագույն տանիքով: Վերևում լայն մաքուր կապտաերկնագույն երկինք է: Լայն, ընդհանրացված գեղանկարչություն է: Հեղինակ՝  Ռոբերտ Ռաֆաիլովիչ Ֆալկ (1886-1958) Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1938 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ- 292