Անկողնապարկ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հյուսածո/ժանեկագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Պայուսակ Բնօրինակի անվանում՝  Անկողնապարկ Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Ուղղանկյունաձև անկողնապարկի 46 սմ. բարձրությամբ պատերը գեղազարդված են օղաճիտ եղանակով արված սպիտակ, կարմիր, դեղին և կապույտ կեռիկազարդ վեցանկյունների 3 շարքերով, որոնցից երկուսը կապույտ հիմնագույն ունեն, իսկ մեջտեղինը` կարմիր և իրարից անջատված են սպիտակ ֆոնի վրա արված կարմիր, կապույտ ու սև կեռանախշ 2 գոտիով : Կողային կարերն ու բերանը ամրակարված են բրդյա թելով: Բերանին կան օղակներ` պարանն անցկացնելու համար: Հատակը մեզարագործ է` շագանակագույն, դեղնավուն հաստ ու վարդագույն բարակ շերտերով: Լայնություն (սմ)՝  46 Երկարություն (սմ)՝  90 Նյութը՝  բուրդ, բամբակ, այծի մազ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դարի վերջ –XX դարի սկիզբ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 250 Բաժնեհաշվառանիշ՝  Գ 21/71