Ամուսնական զույգ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Զուգանկար Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Սև-սպիտակ լուսանկարում պատկերված է երիտասարդ ամուսնական զույգ: Ամուսինները երկուսն էլ գրեթե իրար տարիքի են և ունեն գեղեցիկ արտաքին: Ամուսինը կոստյումով է, իսկ կինը հագել է Փերիայի ազգային տարազ: Նրա զգեստի թևքերը զարդարված են գեղեցիկ ասեղնագործություններով, իսկ կուրծքը զարդարում է մետաղադրամներից պատրաստված վզնոցը: Երիտասարդ կինը կրում է նաև գլխի հարդարանք՝ մուգ գույնի գլխաշոր, որի մի եզրով ծածկել է բերանը: Ամուսինը գրկել է կնոջը: Նվիրատու՝  Ծատուր Զարգարյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Փերիա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XX դ. Բարձրություն (սմ)՝  5.3 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6972/20 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-470