«Ամենայն «....»խանգարող «Բայց, ո, ղեկավար, եղիր ներող» /տարբերակ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Ձեռագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Բանաստեղծություն Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ստեղծագործությունը հավանաբար «Թուղթ «Ուղերձ»-ի տարբերակներից է: Էջին նկատելի է 16 տող, ուր ջնջած բառեր, տողեր եւ հավելումներ կան: Դարձերեսին հազիվ նկատելի է 12 տող, ուր ևս կան ջնջած բառեր, հավելումներ: Էջի տարբեր հատվածներում բացակայում են բառամասեր, բառեր, ուղղահայաց՝ տողերին հակառակ, մեքենագիր «Վողվելի» բառն է: Բանաստեղծության II տողն է. «Բայց, ո, ղեկավար, յեղիր ներող...» վերջում ընթեռնելի է. «Յեղիր վեհասիրտ ....», աստղանիշի տակ՝ «...վոր ունեն քնար» բառակապակցությունները: Դարձերեսին նույն ստեղծագործության տարբերակն է «Վոչ մի քծնոտյան կամ քսու բառով», վերջին տողն անընթեռնելի է: Տարբերակը տպագրված է՝ Դ.Գասպարյան «Նորահայտ էջեր» 1996թ, էջ՝ 31: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  2011 143 Հիմնական հաշվառանիշ՝  ՉՁ ՀՖ 4982.1