Ամառային օր

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Դիմանկար Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Մեծ լուսավոր սենյակում դեմքով դեպի պատուհանը կանգնած է մի կին: Հատակը հարթ է, նկարի ձախ մասից մինչ կենտրոն՝ առաստաղի տակով, եռափեղկ մեծ պատուհանն է: Կենտրոնական փեղկը բացված է: Պատուհանը վարագուրված է թափանցիկ կտորով՝եզրերով: Լուսամոտագոգին դրված են ծաղկամանով ծաղիկներ, գրքեր, անոթներ և այլ առարկաներ: Վերին մասում՝ կենտրոնից փոքր աջ, կարմրավուն լուսամփոփ է՝ ոսկեգույնին մոտեցող, փայլուն հիմքով: Պատուհանի տակ՝ նկարի ձախ մասում, դրված է փայտե գորշ դեղին աթոռ, որի վրա անփույթ գցված են մուգ կանաչ, բաց վարդագույն կտորներ: Լուսամուտագոգի տակի հատվածն ամբողջությամբ ստվերի մեջ են: Պատուհանի աջ մասում կան բակաթոռ ու վերին անկյունում՝ հազիվ նշմարվող դարակ: Այդ դարակի վրա դրված է մի առարկա, դժվար է կռահել՝ այն ինչ է, հավանաբար՝ սրբապատկեր: Կինը կանգնած է պատուհանի մոտ կիսասպասողական դիրքով, նայում է դեպի այգի: Գլուխը փոքր-ինչ վեր է բարձրացրած, աջ ձեռքի մատներով հենված է լուսամոտագոգին: Սրածայր, գորշ մարմնագույն կոշիկներով ոտքերից աջը փոքր-ինչ բարձրացրած է՝ մատների հատվածում հենելով գետնին: Կինը հագին ունի գորշ, մութ մանուշակագույն, վարդագույնի ու մոխրագույնի երանգներով, ձևավոր օձիքով վերնաշապիկ, լայն, մուգ կապույտ, սևին մոտ կիսաշրջազգեստ: Մազերն ու երեսն անընթեռնելի են: Պատուհանից այն կողմ՝ նկարի երկրորդ պլանում, պատկերված է այգի կամ բակ, որից ընդամենը մեկ ծառի սաղարթախիտ, բաց կանաչ, կապույտի բծերով, մուգ կանաչ, դեղնավուն կետերով ճյուղը, որը, ծանրությունից թեքվելը դեպի գետինը: Հեղինակ՝  Կորովին Կոնստանտին Ալեքսեևիչ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1913 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-25