Ամառ: Զբոսանք

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է լայն դաշտ մանր կանաչ թփերով, մանր, սպիտակ, երկնագույն, մանուշակագույն ծաղիկներով: Նրա վրա ոչ մեծ, սև կառք կա՝ երկու գորշ երկնագույն, մոխրագույն նժույգներով: Կառքը ղեկավարում է մորուքավոր կառապանը՝ սև տաբատով, բաճկոնակով, մանուշակագույն շապիկով: Կողքին մի տղամարդ է՝ գորշ տաբատով, սպիտակ, երկնագույն շապիկով, գլխարկով, գլուխը պատկերված է կիսադեմով, ձախ ձեռքն ուղղված է դեպի չորս կանանց՝ երկուսը մերկ վիճակով գետի մեջ են մտնում նկարի աջ հատվածում, մյուս երկուսն էլ՝ հագնված, կանգնած են ջրի ափին: Կառքի մեջ երկու նստած կին կա՝ ¾ դարձվածքով, գլուխները կիսադեմով պատկերված, վարդագույն շրջազգեստով, սպիտակ վարդակապով գլխարկով և երկնագույն շրջազգեստով, սև վարդակապով, շագանակագույն մազերով, գլխի վրա բացված երկնագույն հովանոցով: Հեռվում՝ ձախից, դեզի, հնձվորների, սակավաթիվ ծառերի, անտառների ու դաշտերի մանր պատկերներ են, աջից՝ գյուղի տնակներ: Երկինքը՝ ամպերով, ծիածանով, անձրևի գորշ երկնագույն շերտերով է պատված: Հեղինակ՝  Կուստոդիև Բորիս Միխայլովիչ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1926 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-104