Աղջիկը տան մոտ: Կարմիր զգեստով աղջիկը

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Դիմանկար Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Մոխրագույն, օքրայագույն պատի ֆոնի վրա ամբողջ հասակով մեկ ֆրոնտալ դիրքով կանգնած է կարմիր, կարճաթևք, կարճ շրջազգեստով և խորը բացվածքով բլուզով, սև տափակ կոշիկներով, կապտաերկնագույն գլխարկով, սևահեր երիտասարդ կին: Ձեռքերը կողք են տարած և աջը՝ արմունկի մասում ծալած և տարված դեպի վախեցած դեմքի արտահայտություն ունեցող երեսը: Լույսը այնպես է ուղղված, որ լուսավորում է նրա փոքր սև, նշաձև աչքերը, ուղիղ հոնքերը, փոքր քիթը և կիսաբաց շուրթերը: Դեմքի աջ մասը խորը, մոխրաերկանագույն ստվերում է: Ձախ մասում կիսամութ փողոց է՝ մի քանի փոքր, կանաչադեղնականաչավուն տներով, լուսավորված պատուհաններով, լուսամփոփով, ծառեր սրածայր ճյուղերով, որոնք հստակորեն ուրվագծվում են կապտամոխրագույն երկնքի ֆոնի վրա: Հեղինակ՝  Սինեզուբով Նիկոլայ Վլադիմիրովիչ 1891-1948 Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1927 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-164