Աղջիկը ծովափին

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Ավազամոխրագույն ափին խոշոր պլանով՝ մեծ, մոխրագույն, օքրայագույն գլանաքարի վրա ¾ դիրքով նստած է նրբագեղ երիտասարդ կին՝ մոխրակաթնագույն հորիզոնական կարմիր գծերով լողազգեստով և դեղձագույն գլխաշորով, որի տակից երևում է ոսկեգույն կարճ մազերի ծամերը, որոնք շրջանակում են ցածր ճակատը և արևավառված դեմքի լայն օվալը կկոցած աչքերով, փոքր, վեր ցցած քթով և կարմրաշագանակագույն շուրթերով: Երևում է քարին հենված աջ ձեռքի արմունկը բացված ափով, ձախ մերկ ձեռքը և մասսամբ մերկ արևավառված ոտքերը: Նրա ֆիգուրի ետևում բացվում է ափամերձ ծանծաղը՝ նրա վրա լայն մոխրագույն, երկնագույն ծովի հարթ մեծ և միջին չափսերի քարերով և հորիզոնի ուղիղ գիծը, արտահայտիչ մաքուր մոխրագույն, կաթնագույն երկնքով: Հեղինակ՝  Եվգենի Եվգենևիչ Լանսերե Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1927 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ - 346