Ակադեմիկոս Հրաչյա Բունիաթյանի դիմանկարը

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Դիմանկար Թանգարան՝  Երվանդ Քոչարի թանգարան Նկարագրություն ՝  Մանուշակագույնի, վարդագույնի, կապույտի, դեղնաօքրայավունի երանգներով ուղղանկյուն և կորագծերով պատկերների ֆոնին տղամարդու գլխանկար, ¾-ով դեպի աջ թեքված, միջին տարիքի: Կլորավուն կնճռոտ դեմքով, կիսաճաղատ, կարճ, ալեխառն գանգուր մազերով, հաստ կոպերով, խոշոր նշաձև աչքերով, կարճ ուղիղ քթով, ռունգերը՝ լայն, նուրբ բերանով, կլոր կզակով՝ փոսիկով: Երևացող ձախ ականջը՝ կանոնավոր: Կապույտ, կլոր շրջանակով ակնոցով: Դեմքին և պարանոցին բազաթիվ ծալքեր, կնճիռներ: Հայացքը դեպի ձախ: Դեմքը՝ կլորագծային գունային բաժանումներով: Հետին պլանում, վերևում ձախից փոքրիկ ամպեր: Ներքևի աջ անկյունում, հայերեն՝ Քոչար 62: Նկարի վերին աջ անկյան մոտ ներկի շերտը 2.5 սմ երկայնակի, քերծվածքատիպ թափված: Ձախ եզրագծի ուղղությամբ շրջանակին հարող մասում 35 մմ երկարությամբ սպիտակավուն հետք: Հեղինակ՝  Երվանդ Քոչար /1899 - 1979/ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1962 Նյութը՝  Կտավ, յուղաներկ Չափս՝  63,7 x 52,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԵՔԹ - 5177 Բաժնեհաշվառանիշ՝  Գ.Ֆ. - 35