Ալթայ: Փոթորիկ տափաստանում

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Սև, մոխրագույն, դարչնագույն խութավոր հողը ողողվում է պղտոր ու փռփռուն ջրով, որի մեջ երևում է անորոշ մուգ, շագանակագույն, երկարավուն առարկան /նավակ?/ Կենտրոնում տղամարդու անհասկանալի, գրեթե անընթեռնելի ֆիգուր է պատկերված, ով հրում է մուգ, ծանր սայլակը: Միջին գորշ դարչնագույն սարի փեշին կա մեկ հարկ ունեցող, բարձր տանիքով, նեղ, սև ու շագանակագույն դռնախորշով վարդագույն տուն: Ձախից և վերևի մասում ծանր մոխրաերկնագույն երկինքն է: Ջրի մեջից վեր են բարձրանում ցայթքերը: Նկարիչը ստեղծագործել է մածուցիկ, ընդհանրացված ոճով, անհստակ ուրվագծերով: Հեղինակ՝  Դրևին (Դրևինիշ) Ալեքսանդր Դավիդովիչ 1889-1938 Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1932 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-263