Ալթայ: Տունդարձ

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Փոքրիկ ու գորշ խրճիթի մոտ կանգնած են երկու կանացի ֆիգուրներ՝ տրված սև ուրվագծով, որոնք կանգնած են ու նստած՝ փոքր սև դույլերը ձեռքներին: Նրանցից աջ՝ նեղ, սև ու մոխրագույն արահետին, հեծյալ կա՝ սպիտակ ձիուն նստած: Ավելի աջ՝ ամայի, գորշ օխրայագույն հողի վրա, ծառի չորացած մերկ բունն է: Հետևում երևում է մեկ հարկ ունեցող, տափակ ծածկով մի կառույց: Ամենավերջին պլանում պատկերված են երկու կիսակլոր բլուրներ՝ սև ու մոխրագույն, ոչ բարձր դիրքի վրա: Երկինքը գորշ դարչնագույն է: Նկարի վրձնահարվածները լայն են, ազատ, ընդհանրացնող: Հեղինակ՝  Դրևին (Դրևինիշ) Ալեքսանդր (Ռուդոլֆ) Դավիդովիչ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1931 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ -75