Ալթայ: Չորացած կեչի

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Լեռնակի վրա ծառի չորացած, ծուռումուռ, սև, մոխրագույն, դարչնագույն բույնն է, մի քանի խիտ կատարներով ծառերն են: Ավելի աջ կողմում նեղ բուռն գետակն է՝ կարմիր, սև, գորշ, երկնագույն ջրով, որ շրջանցում է մյուս հզոր, սև ու դարչնագույն ծառը: Ձախից բլրոտ ափ է, իսկ կենտրոնին մոտ՝ ամուր սպիտակաբույն կեչին՝ չոր, կծկված ճյուղերով: Հետևի պլանին տնակ է՝ թեքված պատերով, նստած ծածկով՝ կանաչ բլրակի գագաթին: Ավելի աջ բարձր սպիտակ ցանկապատն է՝ կարմիր դարչնագույն հենարաններով: Հետևի պլանին ցածր, ամպրոպի երկինք հիշեցնող կապտա-սպիտակ երկինքն է: Թանձր մածուցիկ վրձնահարվածներ են, առավել աչքի է զարնում կապույտի կիրառությունը կտավում, ոճը ընդհանրացված է, ուրվագծերը հստակ չեն: Հեղինակ՝  Դրևին (Դրևինիշ) Ալեքսանդր (Ռուդոլֆ) Դավիդովիչ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1930 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-27