Ալեքսանդր Սպենդիարյանի դիմանկարով:

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամականիշ Թանգարան՝  Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ալեքսանդր Սպենդիարյանի դիմանկարով: Դիմանկարի բնօրինակի հեղինակը Մ. Սարյանն է: Նկարում Սպենդիարյանը կիսաթեք դիրքով, մուգ գույնի կոստյումով, սպիտակ վերնաշապիկով, փողկապով, ակնոցով: Ետևի պլանում լեռներ են: Ձախ անկյունում նշված է նամականիշի արժեքը՝/ 4 коп./ : Ներքևի մասում գրված է Սպենդիարյանի անուն-ազգանունը և ծննդյան ու մահվան տարեթվերը: Վերևում ռուսերեն գրված է՝ «Почта СССР 1971г.»: Նամականիշը թողարկվել է Սպենդիարյանի ծննդյան 100-ամյակի առթիվ: Լայնություն (սմ)՝  3.3 Երկարություն (սմ)՝  5.3 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1971թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱՍՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 853