Ալբոմ լուսանկարչական

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Ալբոմ Թանգարան՝  Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարան Նկարագրություն ՝  Ալբոմի կազմի դեղին ֆոնի վրա պատկերված է երկարաթև, երկարափեշ, սպիտակ զգեստով, սպիտակ գլխարկով աղջիկ: Նա կանգնած է բնության գրկում, նրա ձեռքին զամբյուղ կա: Ալբոմի հակառակ կողմը պատված է թավշյա կտորով: Ալբոմի վրա փական կա: Նյութը՝  Ստվարաթուղթ, թավիշ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դարի վերջ, 20-րդ դարի սկիզբ Էջ՝  26 Լայնություն (սմ)՝  15,5 Երկարություն (սմ)՝  21 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԳԺՃՔԿԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԿԹ-2090