Աթոռակ ծալովի

Աթոռակ ծալովի

Թեմա՝  Կահավորանք Ենթաթեմա՝  Հացկերույթի և նստելու կահույք Տեսակ/ժանր՝  Աթոռ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Ծալովի աթոռակ, նախատեսված արշավների համար, չորս կլոր խաչվող ոտքով, կենտրոնում ամրացված շարժական պտուտակներով: Ներքևի հատվածում ամրացված է փայտե զուգափայտ, որպեսզի ոտքերը չբացվեն: Ոտքերի վերևի հատվածները միացված են փայտե կլոր խողովակներով, որոնց ամրացված են աղեղնաձև բռնակները և նստատեղը՝ կոշտ քաթանից: Պահպանումը՝ վատ, անհրաժեշտ է վերականգնել: Ցուցադրվում է պատշգամբում: Նվեր բանաստեղծի ընտանիքից: Ակտ N 174, 15/VIII-1976 թ.: Վարպետ՝  անհայտ Լայնություն (սմ)՝  նստատեղի` 20 Երկարություն (սմ)՝  նստատեղի` 46 Բարձրություն (սմ)՝  57 Նյութը՝  մետաղ, փայտ, գործվածք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  անհայտ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  779 Բաժնեհաշվառանիշ՝  ՀԲ 850