Աթոռ

Թեմա՝  Կահավորանք Ենթաթեմա՝  Գրասենյակային կահույք Տեսակ/ժանր՝  Աթոռ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Աթոռ բանաստեղծի հյուրասենյակի կահույքի հավաքածուից, հղկված, կարմրափայտի նմանությամբ, չորս հատ: Նստատեղերը երկրաչափական սեղանի նման, անկյունները` կլորավուն, հյուսկեն ծղոտից: պահպանվել է միայն մի աթոռի ծղոտե նստատեղը: Ոտքերը և հենակները կլոր ճկված փայտից: Ոտքերը ներքևի մասում ավելի բարակ են և առաջ թեքված: Հենակները մոտ են նստատեղին և ներսի կողմից ամրացված են չորս ոտիկներով: Թիկնակները զարդարված են վերևի մասում կտրված, հովհարաձև բացված տերևների նման ոճավորված յոթ շրիշակներով: Շրիշակների վրա նեղ փողրակներ և օղակներ են, ներկված բրոնզով: Հովհարները նստած են զուգափայտերի վրա, վերևում հենվում են 2 սմ հաստությամբ գոգավոր, հորիզոնական ցողունով ջրաշուշանի փորագիր նկարով տախտակի վրա, որը պատված է բրոնզով: Այս նկարը կրկնվում է բոլոր թիկնակների վրա և ոտքերի վրա՝ ավելի պարզեցված: Ցուցադրվում է հյուրասենյակում: Ձեռք է բերված բանաստեղծի ընտանիքից: Ակտ N 96, 25/XII-1963 թ.: Վարպետ՝  անհայտ Նյութը՝  փայտ, ծղոտ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  անհայտ Լայնություն (սմ)՝  նստատեղի` 41 Երկարություն (սմ)՝  նստատեղի` 48 Բարձրություն (սմ)՝  88,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  475/1 - 4 Բաժնեհաշվառանիշ՝  ՀԲ 499 - 502