Աբրամցևյան նատյուրմորտ

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Նատյուրմորտ Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Անորոշ, հազիվ նշմարվող գորշ մակերեսի վրա, չեզոք մոխրաավազագույն ֆոնին կանգնած է կլորավուն ցածրադիր մոխրակապտավուն անոթ լայն վզով, հարթ նստուկով: Ծաղկամանում մեծ ծաղկեփունջ է ցածր սպիտակաերկնագույն, մոխրադարչնագույն վարսանդներով ծաղիկներ կարճ ցողուններով, որոնք ընկղմված են երկար սրածայր դեղնականաչավուն տերևների խիտ կանաչի մեջ: Ծաղիկների և անոթի պաստոզ, երկարավուն, արագ ձևաստեղծ վրձնահարվածները անկանոն ձևով տարածված են ֆոնին: Հեղինակ՝  Յակունչիկովա Վեբեր Մարիա Վասիլևնա 1870-1902 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-223