«Soviet literature» N3

«Soviet literature» N3

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Բնօրինակի անվանում՝  «Soviet literature» Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Սպիտակի եւ կանաչի համադրությամբ կազմով: Անվանաթերթի դարձերեսի Ե.Քոչարի «Սասունցի Դավիթ» քանդակից ֆլագմենտ է: Ամսագիրը նվիրվում է խորհրդային Հայաստանի գրականությանն ու արվեստին: 165-րդ էջին Ռուբեն Շաքարյանի «Eghishe Charents» հոդվածն է, ուր հեղինակը հակիրճ ներկայացնում է բանաստեղծի կյանքն ու գործը: Մեջբերում է Ն.Տիխոնովի, Մ.Ռիլսկու հիացական խոսքը Չարենցի մասին: Անդրադառնում է Գ.Լիոնիձեի եւ Չարենցի վերջին հանդիպմանը, Գ,Մահարու հուշերին: 168-րդ էջին Գ.Գրիգորյանի (Ջոտտո) «Չարենցը եւ Կոմիտասը» կտավի արտատպությունն է: «Հայաստանի նկարիչները» բաժնում (186-194թթ) ներկայացված է Չարենցի «Գիրք ճանապարհի» մատյանի՝ Հ.Կոջոյանի ձեւավորումներից: Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1966թ., հ.3 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  120 29 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 127