1314թ. ձեռագրից Սողոմոն Իմաստունի դիմանկար

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Լուսանկար Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Սև-սպիտակ լուսանկարում պատկերված է 1314թ. Վասպուրականի շրջանի Կտուց անապատի վանքում ծաղկած ձեռագիր մագաղաթյա էջերից մեկը, որի վրա պատկերված է գահին նստած Սողոմոն Իմաստունը՝ գիրքը ձեռքին: Նրա առջևում, սեղանի վրա դրված են դանակ, մկրատ և սկիհ: Սենյակի անկյուններում վարագույրների ծալքեր են: Սողոմոն Իմաստունի ոտքի տակ երկարավուն բարձ- մութաքա է դրված: Լուսանկարի տակ գրված է ձեռագիր պատառիկի անունը: Նյութը՝  լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  11.5 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Վասպուրական Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դ. վերջ Բարձրություն (սմ)՝  17 Նվիրատու՝  Գրիգոր Առաքելի Բաբախանյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5595/57 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-274