Քշոց

Թեմա՝  Երաժշտության միջոցներ և հարմարանքներ Ենթաթեմա՝  Հարվածային նվագարաններ Տեսակ/ժանր՝  Քշոց Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ունի սկավառակաձև, գեղեցիկ կտրվածքներով գլուխ, որի կենտրոնում գամված է հրեշտակի գլուխ: Գլխին ներքևի կողմից միանում է գնդիկով բռնակը: Բռնակը գլանաձև է, որը դեպի ներքև աստիճանաբար լայնանում է: Գլխիկի կտրված եզրերին ամրացված են մետաղից օղակներ, որոնք շարժվելիս զնգզնգում են: Օգտագործվել է հիմնականում հոգևոր արարողությունների ժամանակ: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արևմտյան Հայաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դ. Նյութը՝  պղինձ Տրամագիծ (սմ)՝  23 Բարձրություն (սմ)՝  38.5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  1608 Բաժնեհաշվառանիշ՝  ՀՄ-58