Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Գեղանկար
Տեսակ/ժանր՝
Բնանկար
Թանգարան՝ Ռուսական արվեստի թանգարանՆկարագրություն ՝
Պատկերված է լայն, ազատ, վարած դաշտ՝ երկու քայլող ճանապարհորդների ֆիգուրներով /կին կամ տղամարդ/՝ սև հագուստով: Աջ կողմի քայլող ճանապարհորդի գլխին կա բաց գույնի գլխաշոր կամ գլխանոց, իսկ ձախինին՝ մուգ գույնի գլխարկ: Դաշտի ծայրով ՝ նկարի աջ և ձախ շրջանակների մոտ՝ հեռանկարի կառուցման սկզբունքով պատկերված են հաստաբուն, խիտ տերևածածկով ծառեր, որոնք կքել ու կորացել են ուժեղ քամու հոսանքից ու անձրևից: Հեռավոր պլանում նկարիչը պատկերել է ցածր երկինքը՝ մռայլ ու մոխրագույն, ծանր ամպերով:
Հեղինակ՝ Ռոստիսլավ Նիկոլաևիչ ԲարտոՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1939Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԿԱ ԿՊ- 50