Քամոտ օր

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է լայն, ազատ, վարած դաշտ՝ երկու քայլող ճանապարհորդների ֆիգուրներով /կին կամ տղամարդ/՝ սև հագուստով: Աջ կողմի քայլող ճանապարհորդի գլխին կա բաց գույնի գլխաշոր կամ գլխանոց, իսկ ձախինին՝ մուգ գույնի գլխարկ: Դաշտի ծայրով ՝ նկարի աջ և ձախ շրջանակների մոտ՝ հեռանկարի կառուցման սկզբունքով պատկերված են հաստաբուն, խիտ տերևածածկով ծառեր, որոնք կքել ու կորացել են ուժեղ քամու հոսանքից ու անձրևից: Հեռավոր պլանում նկարիչը պատկերել է ցածր երկինքը՝ մռայլ ու մոխրագույն, ծանր ամպերով: Հեղինակ՝  Ռոստիսլավ Նիկոլաևիչ Բարտո Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1939 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ- 50