Քաղաքային տեսարան

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Քաղաքային, լայն փողոցի մի հատված է՝ մոխրագույն, սև, մանուշակագույն ջրացեխով և ցածր, լերկ, դարչնամանուշակագույն ծառերով մայթերին՝ փոքր մոխրագույն, սպիտակ ավտոբուս է և կարմիր, կանաչ, մոխրագույն, սև հագուստներով քայլող մարդկանց բազմություն: Ձախից, նեղ, մոխրագույն, շագանակագույն արահետ, ձնեծածկ ուղանկայուն գազոնների միջով, քայլում է կիսադեմով պատկերված, սև հագուստով, ընդհանրացված գունաբծերով նկարված տղամարդ: Վերևում մոխրագույն, վարդագույն եռահարկ տան պատի մոտ մուգ հագուստով երկու մարդկային ֆիգուր է: Հետին պլանում, աջից, բարձր տանիքներով, մոխրավարդագույն տների ճակատային պատեր են, մերկ ծառեր և մանուշակագույն, երկնագույն գունաբծերով երկինք: Հեղինակ՝  Սիրնև Յուրի Արկադևիչ 1905-1943 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-174