Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Գեղանկար
Տեսակ/ժանր՝
Բնանկար
Թանգարան՝ Ռուսական արվեստի թանգարանՆկարագրություն ՝
Պատկերված է նեղլիկ, ոչ սալապատ, գորշ օքրայագույն փոքր փողոց, որի երկու կողմերում կառուցված են ոչ մեծ, երկհարկանի շագանակագույն, գորշ, օքրայագույն տներ: Ձախ կողմից բաց կախովի գորշ շագանակագույն պատշգամբն է, որի բազրիքներից կախված է երկնագույն կտոր: Տան խուլ պատի մոտ կա քարակույտ, ծառի ցածլիկ շագանակագույն ծիլ: Աջից՝ նեղ ու բարձր պատուհաններով տան փայտե շագանակագույն դարպասների մոտ ՝ ցածր ցանկապատի քարերին, կա կանաչ-շագանակագույն թուփ: Գորշ շագանակագույն տանիքի և երկրորդ հարկի իրար կցվող պատշգամբների նեղ կուսանքի արանքում երևում է փողոցի լուսավորված ծայրը՝ անորոշ, լայն շագանակագույն կետով: Վերևում՝ աջից, գորշ սպիտակ երկնքի պատառիկն է երևում:
Հեղինակ՝ Թադևոսյան Եղիշե Մարտիրոսովիչ 1870-1936Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԿԱ ԿՊ-179