Վարդագույն բնանկար սպիտակ տնով

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Մուգ դարչնագույն մերկ հողին՝ փոքրիկ մութ հեղեղատով, փոքրիկ սպիտակ պատերով տնակ է՝ զառիկող ճահճաշագանակագույն երկթեք տանիքով, նեղ, մուգ մոխրագույն դռնով և փոքր անհամաչափ պատուհաններով: Ձախից լայն դարչնաշագանակագույն արահետն է, որի երկայնքով՝ երկու կողմերում, և տան հետևում ամբողջական գծով շարունակվող բարձր ծառերն են՝ պատկերված լայն, արագ քսվածքով: Նրանք փակում են հորիզոնը, որի վրա երևում է բարձր դարչնա-վարդագույն, բաց երկնագույն երկինքը: Հեղինակ՝  Դրևին (Դրևինիշ) Ալեքսանդր Դավիդովիչ 1889-1938 Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1931 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-2