Վարագույրի էսքիզ

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Կինո-թատերական ձեւավորումներ/էսքիզներ Տեսակ/ժանր՝  Կինո-թատերական դեկորի/տեսարանի էսքիզ Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Բեմի լայն տարածությունը բաժանված է երեք մասի՝ բարձր, հզոր և սլացիկ կապույտ ու թանաքագույն սյուներով: Ձախից լայն, բարձր, կամարաձև տարածքում ոչ մեծ կամարաձև, աստիճանաձև, գորշ երկնագույն կամրջակ կա՝ վրան անորոշ սարքերով զանազան բարձրությամբ՝ գորշ երկնագույն գլանների ֆոնի վրա: Կենտրոնում լայն սանդղահարթակ է՝ զառիվար աստիճաններով՝ ավարտվող երկփեղկանի, բարձր, գորշ մանուշակագույն պատուհանով կամ դռնով: Աջից անորոշ սարքի հսկայական անիվ է՝ ձևավոր ճյուղերով ու հաղորդակի լայն ժապավենով: Վերևում գորշ երկնագույն ճառագայթներ և սև ու գորշ կտորներ են՝ թափվող թեթև դարսերով: Ներքևում գորշ երկնագույն հատակ է՝ շարված տարբեր չափերի քարերից, վրան՝ շեղ, կապույտ, թանաքագույն ստվերներով, որոնք սփռվում են սյուներից և առարկաներից: Վերևում նեղ, ազատ, գորշ երկնագույն շերտ է: Ուրվագծերը հստակ են, ընդհանրացված: Հեղինակ՝  Շուխաև Վասիլիյ Իվանովիչ 1887-1973 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-216