Վահան Տերյան

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Քանդակ Տեսակ/ժանր՝  Կլոր քանդակ/կիսանդրի Թանգարան՝  Երվանդ Քոչարի թանգարան Նկարագրություն ՝  Տղամարդու դիմաքանդակ՝ պատկերված մինչև կրծքավանդակը: Գլուխը՝ խոնարհած, դեմքը` հյուծված, ճակատը՝ լայն, այտերն ու աչքերը փոս ընկած, բարձր քթարմատին միացող կեռ հոնքեր: Քիթն արծվենի, շրթունքները` բարակ, ձգված: Ծնոտի ոսկրերը խիստ ընդգծված, ականջները` անհամաչափ: Մազերը ճակատից հետ սանրած, ակոսներով միմյանցից բաժանված: Պիջակով, վերնաշապիկով, փողկապով: 1918, Թիֆլիս: Հեղինակ՝  Երվանդ Քոչար /1899-1979/ Նյութը՝  գիպս, ծեփում Չափս՝  55x45x31 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԵՔԹ -32 Բաժնեհաշվառանիշ՝  Ք.Ֆ. -2