Ռուդին: Ի. Ս. Տուրգենևի «Ռուդին» վեպի նկարազարդում

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Տպագրական գրաֆիկա Տեսակ/ժանր՝  Դիմանկար Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Մուգ մոխրագույն, օքրայագույն ֆոնին խոշոր պլանով պատկերված է աջից՝ կիսադեմով, մինչև գոտկատեղը, նստած բաց մոխրաօքրայագույն մակերեսի շուրջ, ազատ, մոխրագույն, սև, շագանակաօքրայագույն, երկարաթևք հագուստով և վզին մուգ թաշկինակով երիտասարդ տղամարդ: Գլուխը սպիտակավուն ալեհեր վարսերով է, շրջված ¾-ով, դեմքը բարձր ճակատով է, կլոր ներս ընկած այտերով, խիտ սև հոնքերով, խոշոր բաց գույնի աչքերով՝ ներամփոփ հայացքով, խոշոր քթով կոպիտ քթանցքներով, ամուր կպած, հաստլիկ շուրթերով և կոպիտ ուրվագծված կզակով: Գլխի մակարդակին հավասար թեթևակի նշմարված է անորոշ դիմագծերով կնոջ դեմք: Հորիզոնական մակերսին երևում է աջ ձեռքի դաստակը: Հեղինակ՝  Սվեշնիկով Վլադիսլավ 1926 (?)-1953 (?) Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ- 341